top of page

Վրաստանին տրամադրվել է AstraZeneca պատվաստանյութի ավելի քան 43 հազար դեղաչափ

Jul 10, 2021
1 min read

COVAX միջազգային պլատֆորմի միջոցով Վրաստանը պատվաստանյութերի բրիտանա-շվեդական AstraZeneca արտադրողից ստացել է 43,2 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այս մասին շաբաթ հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հայտնել է ՏԱՍՍ-ը:


«Այսօր մենք COVAX պլատֆորմի միջոցով ստացել ենք ավելի քան 43 հազար AstraZeneca պատվաստանյութի դեղաչափ: Խմբաքանակը միանգամայն բավարար է երկրորդ բաղադրիչը ստանալու եւ ամբողջությամբ ընդգրկելու համար քաղաքացիների այն կատեգորիան, ովքեր արդեն ստացել են առաջին պատվաստանյութը», - մամուլի ծառայությունը մեջբերում է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերը:


Հուլիսի 2-ին Վրաստանը չինական Sinopharm եւ Sinovac Biotech-ից ստացել է 1 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, ինչը հնարավորություն է տվել հուլիսի 5-ից սկսել բնակչության զանգվածային պատվաստումները: Հուլիսին հանրապետությունը նաեւ ակնկալում է 1 միլիոն դեղաչափ ստանալ Pfizer ընկերությունից եւ եւս 1 միլիոն՝ Sinopharm եւ Sinovac Biotec ընկերությունից:


Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համաճարակի սկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է վարակի 376.200 դեպք, որը կազմում է բնակչության 10,09 տոկոսը, վերականգնվել է 358.227 հիվանդ, մահացել է 5.443 մարդ: Հանրապետությունում մարտի 15-ից պատվաստումների արշավ է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 116 հազար մարդ արդեն ստացել է պատվաստանյութի երկու բաղադրիչներն էլ, ինչը կազմում է բնակչության 3,12 տոկոսը:

 
 
 

Comments


bottom of page