top of page

Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդային աճ է գրանցվել այս տարվա 6 ամսում

Aug 6, 2021
1 min read

Առևտրաշրջանառության ռեկորդային աճ՝ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։

Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա համեմատ՝ 17,9 տոկոսով։

Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի կազմել է 101 մլն դոլար, Հայաստանից Վրաստան ներկրումը՝ 231,3 մլն դոլար։

Հուլիսի 29-30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնական այցով Վրաստանում էր։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հիմնական քննարկումն ընթացել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի զարգացման շուրջ։

 
 
 

Comments


bottom of page