top of page

Վրաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել օնլայն խաղատներին

Jan 7, 2022
1 min read


Վրաստանի իշխանությունները անցած տարվա վերջին նախաձեռնել են արգելել երկրում օնլայն խաղատները, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։ Առաջին փուլում նախատեսվում է բարձրացնել դրանց հարկերը, արգելել գովազդը, տարիքային սահմանափակում մտցնել (25+), երկրորդ փուլում ընդհանրապես արգելել բոլոր օնլայն խաղատների գործունեությունը։ Իշխանությունները խոսքից գործի են անցել, օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ արժանացել է Վրաստանի խորհրդարանի հավանությանը։ Երբ օրինագիծն ընդունվի, մոլախաղերի արգելքը կտարածվի լուդոմանների (մոլախաղերից կախվածություն ունեցողների) եւ որոշակի կարգի անձանց վրա, որոնց պետությունը կարգելի խաղալ։ Ցուցակն ավելի ուշ կկազմի Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Արդեն հայտնի է, որ այդտեղ տեղ կգտնեն պաշտոնյաները եւ սոցիալապես չպաշտպանված անձանց կարգավիճակ ունեցող քաղաքացիները։ Նախագծի նախաձեռնողների գնահատականով՝ դա խաղալու իրավունքից կզրկի մոտ 1 մլն մարդու, իսկ բյուջեն այդ պատճառով կզրկվի 50 մլն ամենամյա եկամտից։ Եվս մեկ սահմանափակում կլինի մոլախաղերի արգելումը ինչպես էլեկտրոնային էջերին, այնպես էլ հեռուստացույցով։ Բացառություն կկազմեն սպորտային միջոցառումները եւ օդանավակայանի գոտին։ Նախատեսվում է նաեւ արգելել խաղային բիզնեսի հեռուստատեսային գովազդը, արտաքին գովազդը եւ գովազդի տեղակայումը վրացական վեբ-կայքերում։

 
 
 

Comments


bottom of page