top of page

Վրաստանը Հայաստանից տեղափոխել է կորոնավիրուսով վարակված իր 2 քաղաքացուն

Apr 10, 2020
1 min read

Վրաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտակարգ իրավիճակների և անհետաձգելի օգնության համակարգման կենտրոնի անձնակազմը Հայաստանից տեղափոխել է Վրաստանի երկու վարակակիր քաղաքացիների: «Գռուզիա օնլայն»-ը փոխանցում է, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան նշել է՝ իրենց հիվանդանոց են ընդունել բեռնատար մեքենաների երկու վարորդի, որոնց մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է Հայաստանում: Նա տեղեկացրել է, որ վարորդների առողջական վիճակը կայուն է և ամենայն հավանականությամբ նրանք շուտով կառողջանան: 

«Նրանց առողջական վիճակը ծանր չէ: Նրանք հիվանդ են արդեն 9-10 օր: Եթե 10 օրվա ընթացքում չկա հիվանդության զարգացում, ապա որպես կանոն նման հիվանդների մոտ առողջական վիճակը կայուն է մնում: Այս երկու հիվանդները իմ նշած փուլում են»,-ասել է նա: 

Առողջապահության նախարարությունը ԱԳՆ-ի հետ քաղաքացիներին վերադարձրել է հայրենիք բուժումը շարունակելու համար:

 
 
 

Comments


bottom of page