top of page

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ

Feb 28, 2022
1 min read

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԿԲ-ն: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները:

 
 
 

Comments


bottom of page