top of page

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

Apr 22, 2021
1 min read

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից) կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում։

Մուտքն ազատ է, այցելության ժամերը՝ 11:00-ից 17:00:

Ցուցադրվելու են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 100-ից ավել լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

 
 
 

Comments


bottom of page