top of page

Վստահ եմ, բոլորդ էլ դրանում համոզվել եք, Սյունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել. Սերժ Սարգսյան

Jun 7, 2021
1 min read

Փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից, այդ թվում՝ Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Ղարաբաղում, Պաշտպանության բանակում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի սահմանները: Հիմա, վստահ եմ, բոլորդ էլ դրանում համոզվել եք, Սյունիքում, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել: Այս մասին Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Որպեսզի տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ քիչ առաջ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են՝ 10 կմ հեռավորության վրա: Բա սա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել նման բան, 10 անգամ ավելի հեռու էին: Բա ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում, իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը 2 կիլոմետր չի դառնալու: Սա պրոբլեմ է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 
 
 

Comments


bottom of page