top of page

Վուչիչը հայտարարել է, որ չի սատարի Կոսովոյի անկախությանը

  • Anews
  • Mar 12, 2023
  • 1 min read


ree

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի կարողանա շրջել երկրով և արդարանալ քաղաքացիների առաջ, եթե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես աջակցի Կոսովոյի անկախությանը: «Ես Կոսովոյի անկախության տակ չեմ ստորագրի։ Չեմ ուզում գնալ Սերբիայով և արդարանալ, որովհետև ամեն ազնիվ մարդ գիտի և հավատում է, որ չենք ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ ո՛չ փաստական, ո՛չ իրավաբանական։ Բայց ցանկանո՞ւմ ենք, արդյոք, խաղաղություն ալբանացիների հետ, արժանապատիվ, լավ հարաբերություններ: Այո»,- հայտարարել է Վուչիչը: Ավելի վաղ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պատրաստակամություն էր հայտնել մարտի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կայանալիք հանդիպմանը հաստատել կարգավորման եվրոպաամերիկյան ծրագրի կատարումը:

 
 
 

Comments


bottom of page