top of page

Վորոնեժում ավտոբուս է պայթել․ կա զոհ և վիրավորներ

Aug 13, 2021
1 min read

Վորոնեժում երեկ երեկոյան ПАЗ մակնիշի ուղևորատար ավտոբուս է պայթել, որում 35 ուղևոր է եղել: Ավտոբուսի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել, 1 մարդ մահացել է, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Տուժածները Վորոնեժի հիվանդանոցներ են տեղափոխվել՝ տարբեր աստիճանի վնասվածքներով. 3-ի վիճակը բժիշկների կողմից ծանր է գնահատվում, 8-ինը՝ միջին ծանրության»,-ասված է հաղորդագրության մեջ: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով։

 
 
 

Comments


bottom of page