top of page

Վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված Կոնսերվատորիայի 100-ամյակին

Jun 21, 2021
1 min read

Հունիսի 22-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները։

Համերգը նվիրված է Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին։ Համերգի համար որպես խորագիր ընտրված են Կոմիտասի հանրահայտ խոսքերը։

Նշենք, որ Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի Մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:

 
 
 

Comments


bottom of page