Վլադիմիր Պուտինը 2024 թվականից հետո կմնա՞ քաղաքականությունում, թե՝ ոչ

Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե 2024 թվականից հետո կմնա՞ քաղաքականությունում, թե՝ ոչ (նախագահի լիազորությունները դադարելու են 2024 թվականի մայիսի 7-ին:
«Դրա մասին դեռ վաղ է խոսել: Առջևում դեռ 5 տարվա գերլարված աշխատանք է սպասվում: Եվ նման արագ դինամիկայի պարագայում, որին մենք հիմա հետևում ենք աշխարհում, դժվար է հետևություններ անել»,- հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ, Financial Times-ին տված հարցազրույցում, Պուտինը հայտարարել էր, որ մտածում է 2000 թվականից իրեն փոխարինողի մասին:
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում երկրում իրավիճակներ են փոխվում, ինչի արդյունքում փոխվում են նաև պահանջները հնարավոր թեկնածուների նկատմամբ, բայց արդյունքում որոշում պետք է կայացնի ռուս ժողովուրդը։




Comments