top of page

Վիրավոր ևս երկու զինվոր իր բիզնեսը կունենա. Արմեն Մուրադյան

Nov 12, 2021
1 min read


Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց: Հիշեցնենք. վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրով արդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար: Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի»,-հավելել է նա:

 
 
 

Comments


bottom of page