top of page

Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ-ի առաքելության ղեկավարի հետ

Jun 9, 2021
1 min read

Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Արցախի ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։

Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։

 
 
 

Comments


bottom of page