Վիճակագրական կոմիտեի նախագահին արձակուրդ է տրամադրվել
Nov 8, 2022
1 min read

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը ներառյալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։ Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը:




Comments