top of page

Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

Jun 11, 2020
1 min read

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կնոջ ու երեխաների հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը զրույցում հաստատել է Մնացականյանը։ Նա նշեց, որ թեստավորվել է, եւ պատասխանը դրական է եղել։ «Փառք Աստծո, համեմատ ավելի լավ են կինս ու երեխաներս։ Հիմա պայքարում ենք թոքաբորբի դեմ։ Թույլ եմ, չեմ կարող խոսել»,- ասաց Մնացականյանը։

 
 
 

Comments


bottom of page