top of page

Վիեննայում բանակցությունների ընթացքում հաջողվեց լուծել մեր խնդիրները ամերիկացիների հետ. Ռոհանի

Jun 2, 2021
1 min read

Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների ընթացքում ամերիկացիների հետ մեր հիմնական խնդիրները լուծվեցին, եւ մենք բանակցություններ ենք վարում մնացած հարցերը նույնպես լուծելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

«Ոչ ոք չի կարող պնդել, որ ԳՀՀԾ-ն վատ գործարք էր, այսօր բոլոր երկրները ձգտում են վերադառնալ ԳՀՀԾ-ի հարցով բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:

«Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր կարծիքի ենք եկել»,- հայտարարել է նա: Նախագահը հավելել է, որ սա մեծ հաղթանակ է իրանցիների համար:

 
 
 

Comments


bottom of page