top of page

Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Jun 10, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վիգեն Ավետիսյանին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիգեն Ավետիսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:      

 
 
 

Comments


bottom of page