Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Հրազդան քաղաքում
Jun 8, 2021
1 min read

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջանի 30-317 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Վանատուր թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Comments