top of page

Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդանում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները. Դեռ արդյունք չկա

Apr 12, 2021
1 min read

Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դա¬դարեցվել էին։

Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնա¬սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:

 
 
 

Comments


bottom of page