Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 539 384 նոր դեպք
May 28, 2021
1 min read

Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 539 384 նոր դեպք և 11 693 հազար մահ, հաղորդում է ТАСС-ը:
Այդիպիսով, ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 168 040 871-ի, մահվան դեպքերինը՝ 3 494 758-ի:
Եվրոպայում վարակման դեպքերի թիվն ավելացել է 68 237-ով, մահացել է ավելի քան 16 հազարը, 231 799 դեպք գրանցվել է Ամերիկայի երկրներում, իսկ Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 180 734 վարակման դեպք:
Վարակման դեպքերի ընդհանուր թվով առաջատարը ԱՄՆ-ն է (32 844 547), որին հաջորդում են Հնդկաստանը (27 369 093), Բրազիլիան (16 194 209), Ֆրանսիան (5 522 205), Թուրքիան (5 212 123):




Comments