top of page

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Jan 3, 2022
1 min read


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հայաստանի տարածքում նույնպես կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

 
 
 

Comments


bottom of page