top of page

Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպի ՀՀ բնական գազի մուտքը կընդհատվի

Apr 12, 2022
1 min read

Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։ Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:




 
 
 

Comments


bottom of page