top of page

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին

May 5, 2021
1 min read

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

Նա չի բացառել ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու հնարավորությունը։

Հիմնադիր համագումարի վերջում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Հայրենիքի վահան» Պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, հնարավոր է, որ «Վերածնվող Հայաստանը» մասնակցի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի կազմում:

 
 
 

Comments


bottom of page