top of page

Վենեսուելայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները կործանիչ են մարդու իրավունքների համար. Ալիան Դուան

Feb 13, 2021
1 min read

Վենեսուելայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները կործանիչ են մարդու իրավունքների համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալիան Դուանը, հաղորդում է CNN-ը:

Հինգշաբթի ելույթ ունենալով Կարակասում՝ նա հայտարարել է, որ արեւմտյան պատժամիջոցները միջազգային իրավունքի խախտում են եւ խորացնում են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամը:

Իր զեկույցում Դուանը նշել է, որ առկա աղետները խորանում են «միակողմանի պատժամիջոցներով»:

Նրա խոսքով՝ դրանք «կործանիչ ազդեցություն ունեն մարդու իրավունքների լայն շրջանակի, հատկապես՝ սննդի, առողջության, կյանքի, կրթության եւ զարգացման իրավունքի համար:

 
 
 

Comments


bottom of page