top of page

Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում դի է հայտնաբերվել

Nov 15, 2020
1 min read

Նոյեմբերի 15-ին, ժամը 09:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում քաղաքացու դի է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արտաշատյան ջրանցքից դուրս են բերել Վարսիկ Վ․-ի (ծնված 1929 թ․) դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 
 
 

Comments


bottom of page