top of page

Վարչապետն աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Aug 27, 2019
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը, այդ թվում նաև՝ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը և Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, ՀայաստանԵվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ:

 
 
 

Comments


bottom of page