top of page

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարը

  • Sep 7, 2020
  • 1 min read

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարում, որը վերածվել է մեծ շինհրապարակի։

Այստեղ հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը` իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, ինչը լուծում է ոչ միայն իրենց բնակարանային, այլև աշխատատեղերի խնդիրը:


Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին և տիկին Հակոբյանին են ներկայացվել նաև Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները:






 
 
 

Comments


bottom of page