Վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանն արձակուրդ կգնա
Aug 31, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանն արձակուրդ է մեկնում: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ»,- նշվում է որոշման մեջ:




Comments