top of page

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Aug 31, 2020
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։


Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

օգտվելով առիթից ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ

ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։

 
 
 

Comments


bottom of page