top of page

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման աղբյուրները

Jun 12, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման աղբյուրներն ուսումնասիրող խումբ:

Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Ապատեղեկատվություն կա ոչ միայն հիվանդության, այլև ուղեկցող երևույթների մասին: Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: Ես հանձնարարական եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները` պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, նրանց հետ կապ ունեցող շրջանակները և ուժերը, քաղաքական կամ կրիմինալ շրջանակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար»,- ասաց Փաշինյանը:


 
 
 

Comments


bottom of page