top of page

Վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի

Sep 30, 2020
1 min read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.

ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,

տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի»։

 
 
 

Comments


bottom of page