top of page

Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով

Mar 13, 2020
1 min read


Սիրելի հաճախորդներ,

Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Վարկերի տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ի հավելումն, տեղեկացնենք, որ յուրաքանչյուր հաճախորդ, ըստ ցանկության, իր վարկի մարման օրը հնարավորություն ունի մարելու վարկը` ըստ սահմանված գրաֆիկի: Ընդ որում, եթե ունեք վարկի մարման ավտոմատ դեբետագրման հայտ և մարման օրվա դրությամբ ձեր հաշվին առկա կլինեն բավարար դրամական միջոցներ, ձեր վարկն ավտոմատ կմարվի` ըստ գործող ստանդարտ ընթացակարգի:

Շարունակում ենք հորդորել ձեզ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:


Եղեք առողջ


Մամուլի կենտրոն


 
 
 

Comments


bottom of page