top of page

Վարդևանյանը՝ Արցախի հարցերով հանձնաժողովի անհրաժեշտության մասին

Sep 10, 2021
1 min read

Մենք որոշակի նոր, ուժեղ դիրքավորում պետք է ցույց տանք, որը նախկինում չի եղել, որովհետև նախկինում չի եղել 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված իրավիճակը: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հիմնավորելով ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:

«Բոլոր իմաստներով՝ թե՛ դիվանագիտական, թե՛ միջազգային իրավական, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային փորձի տեսանկյունից 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված իրադարձությունների պայմաններում թշնամի հանդիսացող երկրի վարքագծի արդյունքում մեր ասելիք-անելիքի մեջ փոփոխություն պետք է լինի, մեր դիրքավորումը պետք է փոփոխվի: Բոլոր հնարավոր, ամրագրված խաղի կանոնները փոխվել են»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page