Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. Գյումրի քաղաքում մառախուղ է
Feb 19, 2022
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է:




Comments