Վարդենիսում վարակակիրների թիվն ավելանում է
Apr 20, 2020
1 min read

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով ավելանում է։ Մեր տեղեկություններով` միայն Վարդենիսի հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, որոնց թվում նաև բժիշկներ կան։
Նշենք, որ երեկ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր միայն 10-ը դեպքի մասին։
Նշենք, որ մի քանի օր է՝ քաղաքում խիստ հսկողություն է, իսկ այսօր էլ ոստիկանները բանկերի դիմաց էին հսկողություն իրականացնում՝ կուտակումներ թույլ չտալու համար։




Comments