top of page

Վարանդայում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի աճյուն չի գտնվել

Aug 27, 2021
1 min read


Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից:

 
 
 

Comments


bottom of page