top of page

Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է եւս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Jul 3, 2021
1 min read

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: «Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն»,- ասված է հաղորդագրությունում:

 
 
 

Comments


bottom of page