Վարանդայի շրջանում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Aug 4, 2021
1 min read

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։




Comments