top of page

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել

Jun 24, 2021
1 min read

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Նախնական տվյալներով, նա ռազմական գործողությունների մասնակից է: Ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն

 
 
 

Comments


bottom of page