top of page

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Sep 9, 2021
1 min read

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 
 
 

Comments


bottom of page