Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի կդառնա
- Anews
- Feb 18, 2023
- 1 min read

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի տանող ճանապարհը վճարովի է լինելու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։ «Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհը (Վարանդա-Շուշի-խմբ.NEWS.am) ներկայիս ճանապարհից 20 կմ կարճ կլինի։ Այս ճանապարհը լիովին անվտանգ կլինի, երկու կողմից էլ պարսպապատված կլինի»,-ասել է Մամեդովը։ Նրա խոսքով՝ Շուշիում արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում։ «Ուստի վճարովի ճանապարհն ավելի նպատակահարմար է դրա պահպանման հետագա ծախսերի տեսանկյունից»,-հավելել է նա։







Comments