Վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը
Jul 9, 2020
1 min read

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 143 777-ի՝ համաձայն worldometers.info կայքի տվյալների: Միևնույն ժամանակ, COVID-19-ի հետևանքով մահացել է 550 949 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 7 միլիոն բուժառու։
Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 1 միլիոն մարդու հաշվով կազմում է 70,7: Երկու շաբաթից պակաս ժամանակահատվածում վարակվածների թիվն ավելացել է 2 միլիոնով: Բոլոր դեպքերի մեկ քառորդն արձանագրվել է Միացյալ Նահանգներում (3,05 միլիոն), որին հաջորդում է Բրազիլիան (1,71 միլիոն), Հնդկաստանը (742,4 հազար): Ռուսաստանը չորրորդ տեղում է (700,7 հազար):




Comments