top of page

Վարակված 14 աշխատակիցների առողջական վիճակը բավարար է, իսկ նրանց փոխարինելու խնդիր չունենք. ԱՆ

Mar 31, 2020
1 min read


Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նախարարությունից փորձել են ճշտել, թե ինչպես են այժմ կենտրոնի աշխատակիցները և արդյոք նրանց փոխարինող այլ աշխատակիցներ կա՞ն, թե՝ խնդիր կա աշխատակիցներին փոխարինելու, ինչին ի պատասխան նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը պատասխանեց.«Աշխատակիցների առողջական վիճակը բավարար է, իսկ աշխատակիցներին փոխարինելու խնդիր չունենք»: Հարցին՝ ինչպե՞ս է եղել, որ աշխատակիցները վարակվել են և արդյոք նրանց հարազատների շրջանակը մեկուսացվա՞ծ է, Բաբախանյանը նշեց, որ  վարակման հանգամանքները պարզվում են.«Ավել տեղեկություններ, եթե կարիք լինի հրապարակելու, մենք կհրապարակենք: Այս պահին այսքանը կարող ենք ասել»:

 
 
 

Comments


bottom of page