top of page

Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

Mar 3, 2021
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`

1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարազդատ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

 
 
 

Comments


bottom of page