top of page

Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

Jan 19, 2021
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում: 1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում: 2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։ 1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 
 
 

Comments


bottom of page