Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից կպահանջվի պատվաստման ապացույց ներկայացնել
Sep 30, 2021
1 min read

Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել, հայտնել է Washington Post-ը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատվաստվել էր հունվարին, մարդկանց հորդորել է պատվաստվել` անվանելով դա բարոյական պարտք: Աշխատողները, ովքեր չունեն համապատասխան փաստաթղթեր, կհամարվեն «ոչ հիմնավոր պատճառով բացակայողներ» եւ աշխատավարձ չեն ստանա: Վատիկանը ներկայումս բացառություններ չի նախատեսում, չնայած Պետական քարտուղարությունը եւ քաղաք-պետության առողջապահության վարչությունը քննարկելու են այս հարցը: Նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:




Comments