top of page

Վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Սոչիում

Jul 25, 2022
1 min read

Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մագրի-Վեսելոե հատվածում հուլիսի 24-ին, ծովի վրա տորնադոյի առաջացման վտանգ կա, հայտնում է Interfax-ը: Նախազգուշացման ընթացքում լողալն արգելվում է, իսկ քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Հաղորդագրության համաձայն՝ փրկարարները Սոչիի բնակիչներին եւ այցելուներին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաեւ ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց։ Քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին ավելի վաղ հայտնել էր, որ Սոչիում նախօրեին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարվել։

 
 
 

Comments


bottom of page