Վաշինգտոնում պարետային ժամ մտցվեց
Jun 1, 2020
1 min read

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է ԱՄՆ-ի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին գրում է CNN-ը:
Պարետային ժամը կսկսվի ժամը 19-ից և կտևի 2 օր:
Հնարավոր է, որ առաջիկա ժամերին պարետային ժամ մտցվի նաև Նյու Յորքում: Հավելենք, որ ԱՄՆ-ի արդեն 40 քաղաքում պարետային ժամ է հայտարարվել ամբողջ երկրում բռնկված բողոքի ցույցերի պատճառով: Հիշեցնենք, անկարգություններն սկիզբ են առել ոստիկանի գործողություններից տուժած աֆրոամերիկացի ցուցարարի մահվանից հետո:




Comments