Վանեցյանը՝ իր և Ծառուկյանի հարաբերությունների մասին
Jun 17, 2020
1 min read

Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ է եկել նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Քիչ անց դատարանը պատրաստվում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդագիրը:
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, մինչդեռ ինքը իր պաշտոնավարման ժամանակ երբեք քաղաքական պատվեր չի կատարել.
«Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է»:
Նա նաև հերքեց տեղեկատվությունը, թե իր և Ծառուկյանի հարաբերությունները լարված են:




Comments