top of page

Վանաձորի միակ էլիտար շենքի գույքահարկը ավագանին զիջել է շենքի սեփականատեր ընկերությանը. Մարուքյան

Mar 20, 2021
1 min read

Վանաձորի միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների և անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը:

Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վանաձորի տեղական իշխանության մասին:

Հ.Գ. Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել է հարցը օրակարգից հանել, որից հետո բոյկոտել՝ քվորում չապահովելով, որպեսզի հարցը չքննարկվի և չընդունվի, բայց ձայների մեծամասնությամբ հարցը ընդգրկել է օրակարգ և ընդունվել»:

 
 
 

Comments


bottom of page